Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի վայրում մթնում է, անձրև է տեղում։ Ուղղաթիռի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հաղորդում է իրանական հեռուստատեսության թղթակիցը։
«Փրկարար խմբերը հասել են այնտեղ, որտեղ, ենթադրաբար, նախագահ Ռաիսիի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, սակայն անձրևի պատճառով ցեխ է, ինչը դժվարացրել է մեքենաների և մարդկանց անցումը տարածք»,- ասել է թղթակիցը IRIB հեռուստաընկերության եթերում։
Նրա խոսքով, նշված տարածքը գտնվում է բարձրության վրա, և փրկարարները ստիպված են ոտքով տեղաշարժվել, ուստի փրկարարները խոչընդոտների են բախվել։