«Վետո եմ դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վրա». Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա, որը Վրաստանի խորհրդարանն ընդունել է երրորդ ընթերցմամբ:

«Այսօր ես վետո եմ դրել «ռուսական» օրենքի վրա։ Այս օրենքն իր էությամբ և ոգով ռուսական է։ Այն հակասում է մեր Սահմանադրությանը և եվրոպական բոլոր չափանիշներին, ուստի խոչընդոտ է ներկայացնում մեր եվրոպական ճանապարհին»,- նշել է նախագահը։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր էլ այն կփոխանցվի խորհրդարանին։ «Այդ օրենքը պետք է չեղյալ հայտարարվի»,- հայտարարել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել