Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին

Հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Ալիևին նախորդ շաբաթվա հայտարարության համար, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են օգտագործել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք, և ընդգծել այն կարևորությունը, որ երկու կողմերը հասնեն կայուն և արժանապատիվ խաղաղության:

Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին պահպանել իր հայ գործընկերոջ հետ բանակցությունների թափը՝ վերահաստատելով ԱՄՆ-ի պատրաստակամությունն աջակցելու այդ ջանքերին։

Բլինքենը նաև կոչ է արել Ադրբեջանին պահպանել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել