Կրեմլն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ճակատագիրը կանխորոշված է համարում, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Զելենսկու ճակատագիրն ակնհայտորեն կանխորոշված է», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրին տված հարցազրույցում, որի մի հատվածը հրապարակվել է Telegram-ում։
Նշվում է, որ Կրեմլի ներկայացուցչի մեկնաբանությունը վերաբերում է Զելենսկու ճակատագրին և հատուկ ռազմական գործողության արդյունքին։