Պետդուման առաջարկել է օտարերկրացիներին Ռուսաստան մուտք գործելիս հաստատել, որ հարգում են ամուսնությունը «որպես տղամարդու և կնոջ միություն»

Ռուսաստանի Դաշնության պետդումայի բոլոր հինգ խմբակցություններից մի խումբ պատգամավորներ խորհրդարանի քննարկման են ներկայացրել «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Օրինագծի հեղինակներն առաջարկել են սահմանել պարտավորություններ, որոնք պետք է կատարի օտարերկրյա քաղաքացին՝ «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու (բնակվելու) իրավունքը պահպանելու համար»:

Օրինագծի համաձայն՝ օտարերկրացին պարտավոր է ձեռնպահ մնալ Ռուսաստանի Դաշնության շահերին վնասող գործունեությունից, պահպանել ՌԴ Սահմանադրությունն ու օրենքները, ներառյալ շրջակա միջավայրի խնամքը, չմիջամտել Ռուսաստանի Դաշնության արտաքին և ներքին քաղաքականությանը։ Ինչպես նաև հարգել ավանդական ռուսական հոգևոր և բարոյական արժեքները, ներառյալ ամուսնության գաղափարը որպես տղամարդու և կնոջ միություն:

«Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Վյատկինը «Ինտերֆաքս»-ին ասել է, որ օրենքի նախագիծը ենթադրում է, որ օտարերկրյա քաղաքացիները գրավոր կհաստատեն, որ կատարել են իրենց պարտավորությունները՝ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու իրավունք ունենալու համար։

«Դա կլինի գրավոր պարտավորություն, որի խախտման դեպքում կարող է կիրառվել արտաքսման ռեժիմ», – լրագրողներին ասել է Վյատկինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել