Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությունների դուռ է բացում ամբողջ Հարավային Կովկասի և տարածաշրջանի ապագայի համար. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի ԱԳՆ-ն ամփոփել է ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երեկ Բեռլինում կայացած հանդիպումը:

Ալիևը Գերմանիայում էր՝ մասնակցելու Պետերբերգի 15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի հանդիպմանը, նրան նաև ընդունել էր կանցլեր Օլաֆ Շոլցը:

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը նոր հնարավորությունների դուռ է բացում ամբողջ Հարավային Կովկասի և տարածաշրջանի ապագայի համար:

«Այդ հարցում էական դեր է խաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագիրը։ Աննալենա Բերբոքն Իլհամ Ալիևի հետ կրկին քննարկել է այդ ճանապարհին ձեռնարկվելիք կոնկրետ քայլերի մասին»,- ասված է դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել