ՌԴ-ն դիմել է ՀՀ-ին՝ խնդրելով «սկզբունքային գնահատական տալ Ալեն Սիմոնյանի բացահայտ հակառուսական հարձակումներին»

Մարիա Զախարովան մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Եվրամիության երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովում. «Հայ խորհրդարանականներին կոչ է ուղարկվել՝ խնդրանքով սկզբունքային գնահատական տալ նշված ներկայացուցչի բացահայտ հակառուսական հարձակումներին»,-նշել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտություննը, ցանկանում եմ հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը իր տելեգրամյան ալիքում մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունը գրել է․ «Ստացվում է, որ Սիմոնյանն արդեն կասկածի տակ է դնում մեր ինքնիշխանությունը»։ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, իր հերթին, ամոթանք է տվել Ալեն Սիմոնյանին․ «ԱԺ նախագահն անցել է բոլոր կարմիր գծերը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել