Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ամփոփ տեղեկատվության՝ 2013թ. հունվար-սեպտեմբերին համակարգում մուտքագրվել է 920 հետաքննության նյութ` կապված հարկային օրենսդրության խախտումների հետ և 2012թ. նյութերի մնացորդի հետ կազմել 1 946:
Այդ նյութերն ունեցել են հետևյալ շարժը.
121-ն ուղարկվել է այլ մարմին նախաքննության,
347-ի վերաբերյալ մերժվել է քրեական գործի հարուցումը,
46-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ,
520-ը` վերադարձվել է ըստ ենթակայության:
Նյութերի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում կազմել է 912:
2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկային իրավախախտման գործերով 149 մարդ ապօրինի ձեռնարկատիրությամբ է զբաղվել, 11-ը՝ կեղծ ձեռնարկատիրությամբ, 285-ը՝ կանխամտածված սնանկությամբ, 210-ը՝ խուսափել է գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց, 8-ը՝ պատրաստել և իրացնել է կեղծ գինի, կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք, 1-ը՝ իրացրել է ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ, 1-ը՝ խախտել է ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման կանոնները, 4-ը՝ արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ է կատարել, 1 301-ը հարկային իրավախախտման գործերով այլ հանցագործություններ են կատարել: