Սկսվել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը, լուրը հաստատել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել էր տեսանյութ, թե ինչպես է ռուսական տեխնիկայի շարասյունը անցնում Ղարաբաղին հարակից Ադրբեջանի շրջաններով:
«Այո, դա իսկապես այդպես է»,- ասել է նա լրագրողներին։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղից։