Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը՝ Ֆրանսիայի կողմից իր դեսպանին հետ կանչելուն

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի կողմից իր դեսպանին հետ կանչելու լուրին։

Հիշեցնենք՝ Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ կապված վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից երկու երկրների հարաբերություններին վնասող միակողմանի գործողությունների շարունակության հետ։

«Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ Բաքվի հետ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելը որևէ արդյունքի չի բերի, և ևս մեկ հայտարարում ենք, որ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները Ադրբեջանի ազգային շահերը պաշտպանելու համար»,-նշվում է հայտարարության մեջ։

Նշվել է նաև, որ Ֆրանսիան լրջորեն կասկածի տակ է դրել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, մասնավորապես վերջին երեքուկես տարիների ընթացքում ձեռնարկված քայլերը՝ դրանով իսկ սրելով իրավիճակը։

«Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի դեմ փաստաթղթերի նախագծերի բազմիցս նախաձեռնումը այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵՄ-ն, Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը և այլ միջազգային հարթակներ, ապացուցեցին այս երկրի՝ որպես չեզոք միջնորդի պնդումների լիակատար անհիմն լինելը»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել