Այսօր՝ ապրիլի 16-ին, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Վեբ երեք» հիմնադրամի մասնակցությամբ, Պոլիտեխնիկում տեղի ունեցավ «Բլոկչեյն» և «Արհեստական բանականություն» թեմայով դասընթացների ավարտական սերտիֆիկատների հանձնման արարողությունը, և «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին կրթական ծրագրի հայտարարման արարողությունը։
Միջոցառման սկզբում դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողներին հանձնվեցին սերտիֆիկատներ։
Հարցին՝ որքանով է կարևոր այս դասընթացը և ինչ խնդիր լուծեց, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ դասընթացը հաջողությամբ է ավարտվել․ ««Մասնավորապես Արհեստական բանականության» և «Բլոկչեյն» տեխնոլոգիաների ուսուցման համատեքստում դասընթացը արդյունավետ էր կազմակերպված։ Սա պետություն-բուհ-մասնավոր եռակողմ համագործակցության ձևաչափի լավագույն դրսևորումներից մեկն էր, և հաջողության պատմություն այս ձևաչափում»։
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի» ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով բակալավրի ծրագրում ընդհանուր սահմանված է անվճար և վճարովի 60 տեղ․ «Ընդունելությունը նախատեսված է սեպտեմբերից, գործերի ընդունելությունը արդեն իսկ մեկնարկած է dimord.am կայքի միջոցով, ինչպես այլ կրթական ծրագրերում, այնպես էլ այստեղ՝ ուսանողները կարող են գրանցվել և հերթագրվել»։
«Վեբ երեք» հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը նշեց, որ կուրսը սկսվում է Պոլիտեխնիկի բակալավրի պես․ «Անհրաժեշտ առարկաները դասավանդելու են Պոլիտեխնիկի դասախոսները, հետո անցնում են խորը ծրագրավորում, որպեսզի «Վեբ երեք», «Բլոկչեյն» ծրագրավորող դառնան, նախ անհրաժեշտ է դառնալ ծրագրավորող»։
Մանրամասները՝ տեսանյութերում։