Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Ապրիլի 15-ին Թուրքիայի հարավ-արևմյան հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել:

Գրում է Ermenihaber.am-ը։

Ինչպես հայտնում է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD), այն գրանցվել է Մուղլա նահանգի Դաթչա շրջանում:

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 մագնիտուդ, իսկ խորությունը՝ 6.39 կմ:

Պաշտոնական աղբյուրներում ավերածությունների և կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել