Թուրքական մեդիայում շրջնառվում են լուրեր, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ն Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընից պահանջել է միջնորդի դեր ստանձնել Իրան-Իսրայել լարվածությունը նվազեցնելու հարցում:
Նշվում է, որ Քալընին այդ պահանջով զանգահարել է ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախագահ Վիլիամ Բարնսը:
Հեռախոսազրույցի ընթացքում օրակարգ է բերվել նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շուրջ կողմերը ներկայացրել են իրենց տեսակետները:
Բարնսի հետ ունեցած քննարկումից հետո Քալընը հեռախոսազրույց է ունեցել Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի հետ: