ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարություն է արել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության սրման վերաբերյալ:
Նա խստորեն դատապարտել է Թել Ավիվի վրա Թեհրանի լայնածավալ հարձակումը և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
Գուտերեշն ընդգծել է, որ կողմերը պարտավոր են առավելագույն զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է ուժեղացնել առճակատումը Մերձավոր Արևելքում:
«Ես բազմիցս ընդգծել եմ, որ ոչ տարածաշրջանը, ոչ աշխարհը չեն կարող իրենց թույլ տալ ևս մեկ պատերազմ», — եզրափակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանն առանց վարանելու հետագա պաշտպանական միջոցներ կձեռնարկի ցանկացած ռազմական ագրեսիայի դեմ: Միևնույն ժամանակ, գերատեսչությունը հաստատել է իր հավատարմությունը ՄԱԿ-ի սկզբունքներին և միջազգային իրավունքին: