Իրանի նախագահ Ռաիսին հայտարարությամբ է հանդես եկել

Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի. այս մասին Մեհր գործակալության փոխանցղմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:

«Հետևելով մեր երկրի զինված ուժերի պատմական, հզոր և հաղթական գործողությանը՝ ապրիլի 13-ի ռազմական հարձակմանը, որը ծրագրվել և իրականացվել է ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության նպատակների և շահերի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, երկրի բոլոր պաշտպանական և քաղաքական հատվածների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, երեկ երեկոյան նոր էջ է բացել Իրանի հեղինակության պատմության մեջ և դաս տվել սիոնիստ թշնամուն», – ասել է Իրանի նախագահը:

Նրա խոսքով՝ «վերջին վեց ամսվա և հատկապես վերջին տասն օրվա ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունն օգտագործել է տարածաշրջանային և միջազգային բոլոր գործիքներն ու հնարավորությունները՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Իսրայելի շարունակական խախտումների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործության մահացու վտանգներին»։

«Ցավոք, Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի որոշ այլ աջակիցների ազդեցության տակ չի կատարել իր պարտականությունները», – նշել է Ռաիսին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել