Իրանը զանգվածային գրոհ է կազմակերպել. շուրջ 300 օդային հարված է հասցրել Իսրայելին

Իրանը շաբաթ գիշերը իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Այս մասին հայտնում է Times of Israel-ը:

Իսրայելի ժամանակով 1:42-ին երկրում գործարկվել են օդային տագնապի ազդանշաններ: Երկիրն օդ է բարձրացրել բազմաթիվ կործանիչներ՝ հակազդելու հարձակմանը:

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

«Սա շատ կարևոր ռազմավարական ձեռքբերում է», – ասել է նա առավոտյան մամուլի ասուլիսում:

Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի և նրա դաշնակիցների կողմից բոլոր 170 անօդաչու թռչող սարքերը և 30 թևավոր հրթիռները խոցվել են երկրի սահմաններից դուրս: Ոչ մի անօդաչու թռչող սարք կամ թևավոր հրթիռ չի կարողացել ներխուժել Իսրայելի օդային տարածք։

Օդային գրոհը տեւել է շուրջ 5 ժամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել