ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակի) խոսնակ Դանիել Հագարին հաստատում է, որ Իրանից արձակված տասնյակ անօդաչու թռչող սարքեր ուղղվում են դեպի Իսրայել:
Նա նշել է, որ իսրայելական օդուժը հետևում է անօդաչու թռչող սարքերին՝ միաժամանակ հավելելով, որ մի քանի ժամ կպահանջվի մինչև դրանք հասնեն երկրի տարածք:
«Տագնապի ազդանշան կհնչի միայն այն դեպքում, եթե ԱԹՍ-ները համապատասխան վայրերում մտնեն Իսրայելի օդային տարածք։
Իսրայելի ՊԲ-ն աշխատում է թիրախները հնարավորինս շուտ որսալու ուղղությամբ»,-նշել է Հագարին:
Հայֆայի (Իսրայելի խոշոր քաղաքներից մեկը, որը գտնվում է երկրի հյուսիսում) քաղաքապետարանը արտակարգ դրություն է հայտարարել։
Օպերատիվ տեղեկատվություն և տեսանյութեր՝ մեր Telegram-ում։