Պուտինը կոչում է շնորհել Տիգրան Քեոսայանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կինոռեժիսոր, պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչում, համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։

Տիգրան Քեոսայանը որպես ռեժիսոր իր կարիերան սկսել է 1992 թվականին և երկարամյա գործունեության ընթացքում նկարահանել է շուրջ 19 ֆիլմ։ Բացի ռեժիսոր աշխատելուց, Քեոսայանը նկարահանվել է նաև ֆիլմերում և աշխատել հեռուստատեսությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել