Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի վերածելուն, IRNA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Նասեր Քանանին՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն եռակողմ հանդիպմանը։
Քանանիի խոսքով՝ տարածաշրջանային համագործակցության կարևոր է՝ Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում, նա նաև շեշտել է տարածաշրջանային կարողությունների, այդ թվում՝ «3+3» ձևաչափի օգտագործման անհրաժեշտությունը՝ չլուծված վեճերը լուծելու համար:
«Իրանը բազմիցս արտահայտել է իր աջակցությունը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և իրենց հողի վրա ինքնիշխանության իրավունքին՝ առանց միջազգայնորեն ճանաչված սահմաններին փոխելու։ Այն նաև բազմիցս կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին՝ իր երկու հարևաններին՝ լուծելու իրենց վեճերը երկխոսության միջոցով»,-հավելել է Քանանին։