«Ուկրաինան կպարտվի պատերազմում, եթե չստանա ԱՄՆ-ի օգնությունը»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան կպարտվի Ռուսաստանի դեմ պատերազմում, եթե չստանա ԱՄՆ օգնությունը։

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Զելենսկին հավատարիմ է մեկ ամիս առաջ արտահայտված կարծիքին, որ առանց Վաշինգտոնի կողմից օգնության նոր փաթեթ հատկացնելու Կիևը կպարտվի, Զելենսկին պատասխանել է, որ դա այդպես է։ Նա հավելել է, որ Ուկրաինային գրեթե հրետանի չի մնացել․ Ռուսաստանն օգտագործում է ԱՄՆ-ի ձգձգվող օգնությունը ոչ թե 50, այլ 100 տոկոսով։

Միաժամանակ Զելենսկին կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի համար իրավիճակը կարող է վատթարանալ արդեն մայիս, հունիս ամիսներին։ Ուկրաինայի առաջնորդի կարծիքով՝ այդ ընթացքում հնարավոր է Ռուսաստանի կողմից մեծ հարձակում լինի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել