Ռուսաստանի նախագահի խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպմանը:
Դմիտրի Պեսկովը նշել է՝ Մոսկվան կկարողանա գնահատել բրյուսելյան եռակողմ բանակցությունների արդյունքները միայն, երբ Երևանից դրանց վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ հայտնվեն։
«Այդ հանդիպման ամբողջական շրջանակին դեռ տեղյակ չենք, թեև որոշակի հաղորդագրություններ կան»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանի անդրատլանտյան ինտեգրման օրակարգի մասին որևէ բան չեն լսել ու չեն տեսել: «Առայժմ հիմք ենք ընդունում դա»,- եզրափակել է Պեսկովը։