«Հարցին այս ընթացակարգի շրջանակում չեմ կարող և չեմ ցանկանում պատասխանել»․ ՄԻԵԴ դատավորի թեկնածուն՝ Արթուր Սաքունցին

Ընթանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հարցազրույցի փուլը։ Հանձնաժողովի անդամները հարցեր են ուղղել թեկնածուներին։

Առաջինը Հայկ Ալումյանն էր։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հարց ուղղեց․ «2008 թվականի մարտի 1-ին ի՞նչ կատարվեց․ ոչ թե իրավական գնահատականների, այլ Ձեր սուբյեկտիվ ընկալման առումով, դրա ուղիղ պատասխանատուն իշխանությո՞ւնն էր, թե ոչ»։

Հայկ Ալումյանն ասաց, որ հարցի մեջ տեսնում է քաղաքական բաղադրիչ․ «Բայց այն, որ հարցն ունի իր մեջ քաղաքական կոմպոնենտ, անվիճելի է։ Այդ հարցին այս ընթացակարգի շրջանակում չեմ կարող և չեմ ցանկանում պատասխանել, և երկրորդը՝ այդ հարցը ՀՀ դատարանների քննության տիրույթում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել