«Մեր դատարաններում կային վանդակներ, և, եթե մեղադրյալը գտնվում էր կալանքի տակ, ապա ինքը դատարանի դահլիճ մտնելուն պես մտցվում էր այդ վանդակի մեջ և ամբողջ դատավարությունն ընթանում էր այդ վիճակում»,-նշեց Ալումյանը։
Հաջորդ հարցն ուղղեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ ասելով, թե իր հարցը վերաբերում է խտրականության արգելքի և իրավահավասարության հիմքում ընկած արժեքներին ու նաև դրանց իրացմանը ՀՀ-ում։ Նա հարցրեց՝ Ալումյանի կարծիքով ՀՀ օրենսդրությունը իրավահավասարության և խտրականության արգելքի տեսանկյունից համապատասխանո՞ւմ է արդյոք այն չափանիշներին, որոնք ընկած են եվրոպական իրավաբանության հիմքում և նաև իրացման պրակտիկան, մասնավորապես՝ գենդերային հիմքով հավասարությունը, կրոնական կազմակերպությունների հավասարությունը և մի շարք այլ ոլորտներ։
Հայկ Ալումյանը պատասխանեց․ «Իմ կարծիքով օրենսդրական խնդիրներ չեն այն խնդիրները, որոնք որ կարող ենք կոնվենցիայի հետ պրոբլեմներ ստեղծել։ Մենք ունենք ավելի շատ ընկալման հետ կապված տարբերություններ։ Սրանից տարիներ առաջ, երբ համաներման ակտ էր ընդունվում, կանանց մինչև 5 տարի ազատազրկում նախատեսող հոդվածի դեպքում կանայք ի սպառ ազատվում էին քրեական պատասխանատվությունից, իսկ տղամարդիկ՝ մինչև 3 տարի»։
Մանրամասները՝ տեսանյութում։