Այն առավելությունները, որ Հայաստանի տնտեսությանը տալիս է անդամակցությունը ԵՏՄ-ին, նա ոչ մի այլ տեղ չի ստանա․ ՌԴ փոխվարչապետ

Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի հետ աշխատանքը շատ կառուցողական է ընթանում։ Այս մասին Известия-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այս տարի Հայաստանն է նախագահում Եվրասիական տնտեսական միությունում։ Մասնավորապես ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է նախագահում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։ Մենք մշտապես կապի մեջ ենք շատ հարցերի, այդ թվում` երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Հայ գործընկերների հետ ԵԱՏՄ–ում աշխատանքը շատ կառուցողական է ընթանում»,– ասել է Օվերչուկը։

Նա նշել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտիվ մասնակիցն է։

«Այն առավելությունները, որ ԵԱՏՄ անդամակցությունը տալիս է Հայաստանի տնտեսությանը, որևէ այլ տեղ չի ստանա։ Երկրի ղեկավարությունը դա հասկանում է, այնտեղ խելացի մարդիկ են։ Մենք տեսնում ենք նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք նա անում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհուրդներում։ Դրանք շատ ընդգծված աջակցության խոսքեր են ԵԱՏՄ տնտեսական օրակարգին։ Սա մենք տեսնում ենք»,– հավելել է Օվերչուկը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել