«ՀՀ-ում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսում կրկին մեղադրել է Հայաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությանը և այն անվանել ՆԱՏՕ-ի առաքելություն, որը աշխատում է ՌԴ դեմ․

«Հիմա ավելի մանրամասն՝ հետխորհրդային տարածքի մասին։ Հայաստանում ԵՄ առաքելությունը արևմտականների ջանքերով, ըստ էության, վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Հանուն իրենց ինչ-որ կարգի պահանջվածության ցուցադրության՝ ՆԱՏՕ անդամ երկրները սրում են հակառուսական հիստերիան, կոչ անում մեր երկրի հետ ռազմական կոնֆլիկտի պատրաստվել։

Ներդրումներ են անում ռազմաարդյունաբերական համալիրի վրա՝ տնտեսական վատթար իրավիճակի ֆոնին։

Պարզապես իրենց գումարը չեն ներդնում ռազմաարդյունաբերական համալիրի վրա, նրանք կոչ են անում Հայաստանին՝ ներդրումներ անել ռազմաարդյունաբերական համալիրում։ Նրանք ամեն ինչ բոլորին խոստացել են՝ Սերբիային, Ուկրաինային։ Նրանք, որոնք կարողացել են զսպել դա, դիմակայել են, նրանք, որոնք չեն փորձել կամ չեն ցանկացել զսպել, քայքայվել են, ինչպես Ուկրաինան», – նշել է Զախարովան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել