4,5 մագնիտուդուվ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևելքում

4,5 մագնիտուդուվ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մալաթիա նահանգում (երկրի արեւելք)։ Այս մասին տեղեկացրել է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD)։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Դողանշեհիր շրջանում։

Երկրաշարժի օջախը գտնվել է 13,9 կիլոմետր խորությունում։

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան իր հերթին տեղեկացրել է, որ «երկրաշարժից հետո «բացասական իրավիճակ» չկա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել