ԵՄ-ին դժվար ժամանակներ են սպասվում․ Միշել

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ին դժվար ժամանակներ են սպասվում։ Այդ մասին նա ասել է լրագրողներին՝ Վիլնյուսում, որտեղ ժամանել են նաև Բուլղարիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Չեխիայի ղեկավարները՝ քննարկելու ԵՄ քաղաքականության առաջնահերթությունները։

«Մեզ սպասում են շատ մեծ դժվարություններ ու մարտահրավերներ։ Անհրաժեշտ է անել հնարավորը՝ ԵՄ-ն ամրապնդելու համար, անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Միշելը։

Նա հայտարարել է նաև, որ պետք է շարունակեն օգնել Ուկրաինային. «Պետք է մոբիլիզացնենք բոլոր ֆինանսական, ռազմական ռեսուրսները»:

ԵՄ-ի առաջնահերթություններից մեկն էլ, նրա խոսքով, տնտեսությունն ամրապնդելն է. «Միասնական շուկան մեզ համար շատ կարևոր է. այն պետք է ամրապնդվի, ավելի շատ ներդրումներ պետք է կատարվեն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել