Բելառուսը պատրաստվում է պատերազմի. Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի, սակայն Մինսկը չի ցանկանում կռվել․ այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Ոչ մեկին մի հավատացեք, թե մենք ուզում ենք կռվել։ Մենք պատրաստվում ենք պատերազմի, այս մասին բացահայտ ասում եմ։ «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի», – դա ես չեմ մտածել, բայց շատ ճիշտ է ասված»,- նշել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով, երկրում անցկացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ ուսուցում, զորքերին մատակարարվում են տարբեր տեսակի զենքեր ու տեխնիկա։

«Եթե այնտեղից (ոչ բարեկամ երկրներից – խմբ.) ինչ-որ մեկը ոռնում և քննադատում է մեզ, իմացեք՝ մենք ճիշտ ենք անում: Եթե այնտեղ սկսեն գովել մեզ, դա աղետ է»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Նա նշել է նաև, որ Մինսկն այս հարցում ոչ մեկին չի սպառնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել