Արարատի մարզի Արարատ քաղաքային համայնքում նոյեմբերի 10-ի արտահերթ ընտրությունների նախնական տվյալներով հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հայկ Հայկյանը:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակած տվյալների՝ Արարատ քաղաքային համայնքում 13 218 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 8 918-ը: Քվեարկությանը մասնակցած ընտրողներից 4 544-ը քվեարկել են Հայկ Հայկյանի օգտին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Բարսեղյանի օգտին քվեարկել է 4 214 ընտրող: 160 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Ֆոտոշարքն ամբողջությամբ այստեղ։
Հանրային թղթակից` Տիգրան Մաթևոսյան