Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է, ռազմական ծախսերի տարբերությունը շատ մեծ է, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նա այս մասին ասել է Տորժոկում աշխատանքային այցի ընթացքում ռազմական օդաչուների հետ զրույցում:
«2022 թվականին ԱՄՆ-ն ռազմական ծախսերին հատկացրել է 811 միլիարդ դոլար, իսկ Ռուսաստանի Դաշնությունը՝ 72 միլիարդ… Մենք ի՞նչ է, ծախսերի նման հարաբերակցության պայմաններում պատրաստվում ենք կռվե՞լ ՆԱՏՕ-ի դեմ, ուղղակի անհեթեթություն է»,- ասել է Պուտինը։