Հայաստանը վերածվում է Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա

Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևացնում են, թե զարմանում են` ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Նման հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նշվում է, որ այն ուղղված չէ երրորդ կողմի դեմ։

Նման իրադարձությունները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղղակիորեն ասում են, որ իրենց հիմնական ուշադրությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Դա հենց այն է, ինչ ասում են՝ բաց տեքստով։

Նման հանդիպումները անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ, քանի որ դրանք ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, այլ Արևմուտքին իր ծայրաստիճան ապակառուցողական մոտեցումներով Հարավային Կովկաս հետագա ներթափանցմանը, այնտեղ նոր բաժանարար գծեր ստեղծելուն»,-նշել է Զախարովան։

Նա նշել է, որ նշված Արևմուտքը կարող է ստիպել Հայաստանին և Ադրբեջանին հետևել հակառուսական օրակարգին՝ քանդելով դարավոր կապերը Մոսկվայի հետ։

«Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է։ Չէ որ Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին»,-նշել  է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել