Լատվիայի ԱԳՆ-ն ռուս դիվանագետին պերսոնա նոն գրատա է հայտարարել

Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ՌԴ դեսպանատան մեկ դիվանագետի պերսոնա նոն գրատա է հայտարարել և կարգադրել նրան լքել երկիրը մինչև ապրիլի 10-ը։

«Լատվիայի ԱԳՆ ղեկավարը որոշել է պերսոնա նոն գրատա հայտարարել ՌԴ դեսպանատան մեկ դիվանագետի, ռուս դիվանագետը պետք է լքի Լատվիան մինչև ապրիլի 10-ի օրվա վերջ»,- ասվում է Լատվիայի ԱԳՆ կայքում։

Արտաքսման պատճառ է նշվում այն, որ Ռուսաստանի դեսպանատունը «շարունակում է ոչ ճիշտ հասարակական հաղորդակցությունը՝ նպատակ ունենալով վարկաբեկել Լատվիայի պետության պետական ​​ինստիտուտներն ու իշխանությունները և Լատվիայի հասարակության մեջ ատելություն սերմանել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել