Ահաբեկչության մեջ մեղադրվողների նախնական տվյալները հաստատում են ուկրաինական հետքը

«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածներից ստացված նախնական տվյալները հաստատում են ուկրաինական հետքը, ասել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։

Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր Բորտնիկովը, պատվիրատուն դեռ բացահայտված չէ, սակայն ԱԴԾ-ն տեսնում է, թե ով է կազմակերպել հարձակումը։

Նրա խոսքով՝ ահաբեկչությունը ձեռնտու էր արևմտյան հետախուզական ծառայություններին և Ուկրաինային՝ Ռուսաստանում իրավիճակը լարելու և հասարակության մեջ խուճապ սերմանելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել