«Կրոկուսում» ահաբեկչության պատվիրատուն դեռ բացահայտված չէ․ ՌԴ ԱԴԾ տնօրեն

ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ասել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները նպաստել են «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությանը, սակայն այն նախապատրաստել են արմատական ​​իսլամիստները։

ԱԴԾ տնօրենը նշել է, որ Ռուսաստանում ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է։ Ահաբեկչության նախապատրաստման մասին Վաշինգտոնի փոխանցած տեղեկատվությունը ընդհանուր բնույթ է կրել, դրան արձագանքել են ՌԴ հատուկ ծառայությունները։

Բորտնիկովը խոստացել է, որ պատասխան միջոցներ կլինեն «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։

««Կրոկուսում» ահաբեկչության պատվիրատուն դեռ բացահայտված չէ։ Մենք տեսնում ենք, թե ով է դա կազմակերպել, ով է հավաքագրել, և մենք ամեն ինչ կանենք կազմակերպիչներին բացահայտելու համար։ Ակտիվորեն աշխատում ենք ահաբեկչության գործով 11 կալանավորների հետ, բացահայտված հանցակիցների շրջանակն ավելի մեծ կլինի»,-նշել է ԱԴԾ տնօրենը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել