4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խուզեստան նահանգում, հայտնում է Եվրամիջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մեսջեդ-Սոլեյման քաղաքից 94 կմ հյուսիս-արևմուտք։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։