Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը հրապարակեց Ջուլիան Ասանժի գործով որոշումը

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը հրապարակել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով որոշումը՝ ԱՄՆ արտահանձնման դեմ բողոքի վերաբերյալ, փոխանցում է РИА Новости-ին։

Բրիտանական դատարանը Ջուլիան Ասանժին թույլ է տվել կրկին վիճարկել իրեն ԱՄՆ արտահանձնելու որոշումը։ Լոնդոնի դատարանը 3 շաբաթ ժամանակ է տվել ԱՄՆ կառավարությանը՝ երաշխիքներ տալու, որ Ասանժի իրավունքները դատարանում կհարգվեն և նրան մահապատիժ չի սպառնա։

Հիշեցնենք՝ Ասանժի նախորդ բողոքարկումը մերժվել էր բոլոր կետերով։

ԱՄՆ-ում Ասանժին մեղադրում են լրտեսության 17 դրվագով, ինչպես նաև Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ գործողություններին առնչվող գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար:

Ասանժին սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում։ 2021 թվականին դատավորը մերժել է Ասանժին արտահանձնելու ԱՄՆ խնդրանքը:

2022 թվականին՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը երաշխավորել է Ասանժի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը, նրան արտահանձնելու որոշումը հավանության է արժանացել մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության կողմից։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել