Ղրղզստանում 5 ադրբեջանցի է ձերբակալվել։ Նշվում է, որ անցավոր խումբը մահափորձ էր ծրագրում երկրի ղեկավարության դեմ։
Ադրբեջանի հինգ քաղաքացիները հայտնվել էին ազգային անվտանգության մարմինների ուշադրության կենտրոնում։ Ըստ ուժայինների՝ նրանք անդրազգային կազմակերպված հանցավոր խմբավորման անդամներ են, և նրանցից մեկը հանցավոր աշխարհում «թափառաշրջիկի» կարգավիճակ ունի, Ազգային անվտանգության պետական կոմիտեին հղումով՝ հայտնում է Sputnik Ղրղզստանը։