Տաջիկստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ իշխանություններից տեղեկություն չի ստացել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությանն իր երկրի քաղաքացիների մասնակցության մասին։
Այս մասին հայտնում է Медуза – ն։
Տաջիկստանի ԱԳՆ-ն կոչ է արել հիմնվել պետական մարմինների կողմից տարածված պաշտոնական տեղեկատվության վրա։
Ավելի վաղ հայտնել էին, որ Բրյանսկի շրջանում կանգնեցվել է մեքենա, որտեղ մարդիկ կարող էին ներգրավված լինել «Կրոկուս Սիթի հոլլի» վրա հարձակման մեջ։ Ըստ Baza-ի՝ ոստիկանությունը բերման է ենթարկել Տաջիկստանի երկու քաղաքացու։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։