«Կրոկուսի» հանդիսատեսներից մեկը վնասազերծել է ահաբեկչին

«Կրոկուս Սիթի հոլլի» հանդիսատեսներից մեկը վնասազերծել է ահաբեկչին։

Այս մասին հայտնում է Baza-ն։

Երբ կրակոցները սկսվել են, շենքից տարհանված 61-ամյա Ելենան իր դստեր և ծանոթներից մեկի հետ նստած է եղել հանդերձարանում։ Նրա խոսքով՝ սկզբում հանդիսատեսները կարծել են, որ դա հրավառություն է, բայց հետո սկսել են փախչել։ Շատերը շտապել են բեմ, քանի որ այդ կողմից վթարային ելք կար։ Նրանց ճանապարհը փակել է ահաբեկիչներից մեկը, ով կրակել է այդ ուղղությամբ վազողների վրա։

Այցելուներից մեկը կարողացել է վնասազերծել ահաբեկչին․ նա ցատկել է հանցագործի վրա, ձեռքից խլել ավտոմատը, հարվածել ահաբեկչին։ Տղամարդու շնորհիվ տասնյակ մարդիկ կարողացել են փախչել վթարային ելքով։ Ելենան չգիտի՝ տղամարդը ողջ է մնացել, թե ոչ, քանի որ դահլիճից դուրս գալուց հետո այնտեղ կրկին կրակոցներ են հնչել։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել