Վիետնամի նախագահը խախտել է կանոնադրությունն ու հրաժարական տվել

Վիետնամի իշխող Կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեն ընդունել է երկրի նախագահ Վո Վան Թհունգի հրաժարականը, հայտնում է Voice of Vietnam ռադիոկայանը։

Նա դադարել է լինել նաև քաղբյուրոյի և կուսակցության կենտկոմի մշտական ​​անդամ։ Սրանից հետո նախագահի հրաժարականը պետք է հաստատի նաև Վիետնամի Ազգային ժողովը (միապալատ խորհրդարանը)։

Նշվում է, որ Վո Վան Թհունգը խախտել է կուսակցության կանոնադրության մի քանի դրույթներ, և առաջացրել է հասարակության բացասական արձագանքը։ Արդյունքում նա որոշել է հրաժարական ներկայացնել, որը հաստատվել է կուսակցության կողմից։

Թհունգը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի մարտի 2-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել