Քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով ՌԴ նախագահական ընտրություններում Պուտինը հավաքել է ձայների 87,28 տոկոսը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԿԸՀ-ն։
Երկրորդ տեղում ՌԴ Կոմունիստական կուսակցության թեկնածու Նիկոլայ Խարիտոնովն է, որ ստացել է ձայների 4,31 տոկոսը։ Հաջորդում է «Նոր Մարդիկ» կուսակցության թեկնածու Վլադիսլավ Դավանկովը՝ 3,85 տոկոսով։
Չորրորդ տեղում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Լեոնիդ Սլուցկին է՝ ձայների 3,20%-ով։