Հայաստանում ընտրատեղամասեր կբացվեն ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու համար

Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների քվեարկության համար ընտրատեղամասերը Հայաստանի Հանրապետությունում  կբացվեն մարտի 17-ին ժամը 08.00-ին և կաշխատեն մինչև 20.00-ն։

Այս մասին հայտնում եմ ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։

Կբացվի երկու ընտրատեղամաս՝ թիվ 8026 ընտրատեղամաս ՀՀ-ում ՌԴ դեսպանատան տարածքում` ք.Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փող., 13/3 հասցեով և Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության թիվ 8031 ​​ընտրատեղամաս, հասցե՝ ք.Գյումրի, Գարեգին Նժդեհի փող., 1.։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Ռուսաստանում մեկնարկել են մարտի 15-ից և կտևեն երեք օր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել