Վերջին տվյալներով՝ մարտի 15-ին Օդեսայի վրա ռուսական բանակի հարձակման հետևանքով զոհվել է 21 մարդ, հայտնում է Meduza-ն։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ 39-ամյա փրկարար Վիտալի Ալիմովը հիվանդանոցում մահացել է։
Ավելի վաղ ռուսական զորքերը երկու անգամ հրթիռ են արձակել Օդեսայի ուղղությամբ․ երկրորդ անգամ այն ժամանակ, երբ փրկարարները փորձում էին վերացնել առաջին պայթյունի հետևանքները։
Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, տնտեսական շինություններ, տրանսպորտային միջոցներ։