«ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ազգային շահերից չի բխի», այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա ընդգծել է` որոշումը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ սիրախաղերի:
«Դա այն է, ինչ պատրաստվել է ինչ-որ տեղ Բրյուսելի շրջանում. գիտեք այդ տեղեկատվական շիլան, որով հիմա առատորեն փորձում են կերակրել Հայաստանի քաղաքացիներին՝ ինչ-որ առակներ հորինելով ՀԱՊԿ-ի մասին։ Իհարկե, ոչ մի վատ բան ՀԱՊԿ-ից երբեք չի եղել»,- «ՌԻԱ»- ի հետ զրույցում ասել է Զախարովան: