Ռուսաստանի շրջանները հայտնվել են ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում. ՌԴ ՊՆ

Մարտի 12-ին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը ուկրաինական 25 անօդաչու թռչող սարք է խոցել: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

Գերատեսչության տվյալով՝ թիրախում են հայտնվել Մոսկվայի, Լենինգրադի, Բելգորոդի, Կուրսկի, Բրյանսկի և Տուլայի շրջանները։ Հայտնի է նաև Վորոնեժում ԱԹՍ-ի խոցման մասին:

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Օրյոլում էլ անօդաչուն հարվածել է նավթի պահեստի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Հարակից շենքերի բնակիչները տարհանվել են: Նիժնի Նովգորոդի շրջանի վառելիքաէներգետիկ օբյեկտում ԱԹՍ-ի հարվածից ևս հրդեհ է բռնկվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել