Մոսկվան ստացել է Հայաստանի պաշտոնական նամակը

Կրեմլից հայտնել են, որ ռուսական կողմը Հայաստանից պաշտոնական նամակ է ստացել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։

«Իսկապես, ստացվել է գերատեսչական գրություն, և գերատեսչությունների միջոցով կապեր են իրականացվում։ Հիմա ավելին չեմ կարող ասել»,- լրագրողների համապատասխան հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է. «Բնականաբար, բոլոր մակարդակներով շփումները կշարունակվեն»։

Նիկոլ Փաշինյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է թեմային ու նշել․ «Շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգությունը ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար։

ՀՀ սահմանապահ ծառայությունն արդեն իսկ բավարար փորձ, հմտություն և հնարավորություն է ձեռք բերել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել