«Ուկրաինայի դրոշը կապույտ-դեղին է, ոչ թե սպիտակ». Կուլեբան՝ Հռոմի Պապին

«Ուկրաինայի դրոշը կապույտ-դեղին է, ոչ թե սպիտակ»,-այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան պատասխանելով Հռոմի Պապին:

Հիշեցնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է համարձակություն ունենա բարձրացնելու սպիտակ դրոշը և համաձայնվի ՌԴ-ի հետ պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններին:

«Ամենաուժեղը նա է, ով բարու և չարի ճակատամարտում կանգնում է բարու կողքին, այլ ոչ թե փորձում է հավասարեցնել դրանք՝ անվանելով դա «բանակցություններ»,- սոցցանցում գրել է Կուլեբան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել