«Հայրենիքը թողեցին առանց մեզ, մեզ էլ՝ առանց հայրենիքի»․ Արցախի հայաթափումը Հասմիկ Պետրոսյանի աչքերով

Արցախից բռնի տեղահանված Հասմիկ Պետրոսյանը երրորդ անգամ է ստիպված լինում լքել իր տունը։ Առաջին անգամ տեղահանվել է Եղծահող գյուղից, 1991 թվականին։  «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում նա ասաց, որ երկրորդ անգամ տեղահանվել են 2020 թվականին և արդեն 2023 թվականին տեղահանվել են երրորդ անգամ։

2020 թվականին, երբ ստիպված են եղել դուրս գալ Արցախից, իրենց տունը հայտնվել է թշնամու տիրապետության տակ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո վերադարձել են Արցախ, ապրել են Ստեփանակերտում։

«Վախ կար, բայց չէինք ուզում թողնել հայրենիքը, պայքարեցինք մինչև վերջ, բայց ապարդյուն»,-ասում է տիկին Հասմիկը։

Նրա խոսքով՝ շատ դժվար են անցել նաև Արցախի ապօրինի շրջափակման 9 ամիսները․ «Վերջին ամիսներին ավելի ծանրացավ, սնունդը վերջացել էր, մի կերպ էինք հայթհայթում, բայց ամեն դեպքում չէինք ուզում թողնել։ Մենք անընդհատ սպասում էինք, որ ճանապարհը կբացվի։ Ոչ մի անգամ չենք մտածել, որ թողնենք, դուրս գանք, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց։ Այդ պատերազմից հետո բոլորս ստիպված դուրս եկանք»։

————————

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել