Բրիտանիան խոստացել է Հայաստանին պաշտպանել Ռուսաստանի «սպառնալիքներից»

Մեծ Բրիտանիան ընդունում է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ սառեցնել անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի «սպառնալիքներից»։ Այդ մասին հայտարարել է թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպպին: Հայտնում է  RT–ն ։

«Մեծ Բրիտանիան ընդունում է այդ որոշումը (սառեցնել ՀԱՊԿ անդամակցությունը) որպես Հայաստանի սուվերեն իրավունքի իրացում։ Բրիտանիան պատրաստ է նաև համագործակցել եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար՝ ի դեմս Ռուսաստանի պատասխան գործողությունների սպառնալիքների»,– ասել է Հիպպին։

Հիպպին բրիտանական խորհրդարանի գրավոր հարցմանն ի պատասխան ընդգծել է, որ Լոնդոնը շարունակելու է սերտորեն համագործակցել Երևանի հետ՝ փնտրելով համագործակցության խորացման ուղիներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել