Նեթանյահուն Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության ժխտման փաստի մասին, պատասխանելով նրա մեղադրանքներին, թե  Գազայում Իսրայելը մարդկության դեմ հանցավոր գործողություններ է իրականացնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իսրայելի վարչապետը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:

«Պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը չի ​​լսի Էրդողանի բարոյական քարոզները, ով աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնաբարողներին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, սպանում քրդերին իր երկրում, որտեղ ռեժիմի հակառակորդները և լրագրողները անհետանում են»,- գրել է Նեթանյաուն։

Ավելի վաղ Էրդողանը կրկին քննադատել էր Նեթանյահուին և նրա կառավարությանը՝ Գազայի հատվածում պաղեստինյան  ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողության կապակցությամբ՝ պնդելով, որ իսրայելական իշխանությունները Գազայում մարդկության դեմ հանցագործություններ են կատարել՝ դրանով իսկ, ըստ Թուրքիայի նախագահի, հայտնվելով Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի հետ հավասար կարգավիճակում: Միաժամանակ Թուրքիայի նախագահը կրկին աջակցություն է հայտնել ՀԱՄԱՍ-ին ու պաղեստինցիներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել